Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ռեինկարնացիան»` Էմիր Կուստուրիցայի փառատոնում

«Ռեինկարնացիան»` Էմիր Կուստուրիցայի փառատոնում
22.01.2016 | 18:40

Սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի հրավերով հունվարի 22-ին «Ռեինկարնացիա» հայկական ռեգի խումբը ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում: «Ռեինկարնացիայի» ելույթը Էմիր Կուստուրիցայի փառատոնում կազմակերպել են «Մեցցո Փրոդաքշընը» և «Ալմազյան Փրոդաքշընը»: «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008-ից սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։ Կուստուրիցայի խոսքով՝ «Կուստենդորֆում», ի տարբերություն այլ փառատոների, հեղինակները չեն ատում միմյանց, այստեղ իշխում է սերը: «Ռեինկարնացիայի» հիմնադիրն ու մեներգիչը Ռոլանդ Գասպարյանն է: Խումբը ներկայանում է հայկական և աֆրիկյան ոճերի յուրահատուկ խառնուրդով:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ